Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Ի՞նչ կարող է պատմել շնչառությունը Ձեր մասին. med.news.am

Ի՞նչ կարող է պատմել շնչառությունը Ձեր մասին. med.news.am

Շնչառության միջոցով բժշկական ախտորոշման միտքը ծագել է դեռեւս Հիպոկրատի ժամանակներում։ Մ.թ.ա 400թ նա աշխատանք է գրել բերանի հոտի եւ հիվանդությունների մասին։  Տարիներ շարունակ բժիշկները նկատել են, որ բերանի որոշակի հոտը կարող է կապված լինել տարբեր հիվանդությունների հետ։

 

Այսօր կան բազմաթիվ սպեկտրոմետրեր, որոնք կարող են  հայտնաբերել մարդու շնչառության մեջ առկա քիմիական որոշ միացություններ, հաղորդում է Medical Daily-ին՝ հղելով Wall Street Journal-ին։

 

Ահա մի քանի հիվանդություններ, որոնք կարող են հայտնաբերվել մեր շնչառության օգնությամբ։

 

  1. Թոքերի քաղցկեղ
    Գիտնականներին արդեն հայտնի է, որ որոշ կենդանիներ ունակ են հոտոտելով զգալ մի քանի հիվանդություններ։ Հիմնվելով այս գաղափարի վրա՝ հետազոտողները  փորձել են մշակել «էլեկտրոնային քիթ» տեխնոլոգիան։ Հետազոտությունը  ցույց է տվել, որ էլեկտրոնային քիթը կարող է հոտոտելով զգալ թոքերի քաղցկեղը։

  2. Սրտի անբավարարություն
    Գիտնականների մի խմբի հաջողվել է բացահայտել սրտի անբավարարությունը հիվանդի շնչառության վերլուծության շնորհիվ։ Այս թեստը ի սկզբանե օգտագործվել է երիկամային անբավարարությունը հայտնաբերելու համար։ Սրտով հիվանդ մարդիկ պարզապես ընդգրկված են եղել վերստուգիչ խմբի մեջ։ Եվ այդ ժամանակ հետազոտողները նկատել են, որ սրտի անբավարարություն ունեցող հիվանդների մոտ նույնպես առկա է բերանի մի յուրահատուկ հոտ։

  3. Ճարպակալում
    Լոս Անջելեսի Cedars-Sinai  բժշկական կենտրոնի կատարած հետազոտությունը պարզել է, որ շնչառությունը կարող է բացահայտել, թե որքանով մարդը ճարպակալման հակվածություն ունի։ Հետազոտողները վերլուծել են 792 մասնակցի շնչառությունը եւ պարզել, որ մեթան եւ ջրածնային գազերի բարձր կոնցենտրացիա ունեցող շնչառությամբ մասնակիցների ՄԶԻ եւ ճարպի տոկոսը ավելի բարձր է եղել։

  4. Դիաբետ
    «Մրգային» շնչառությունը կամ ացետոնի հոտը շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց մոտ կարող է վկայել լուրջ խնդրի՝ կետոացիդոզի մասին։ Սա մի վտանգավոր վիճակ է, որը առաջանում է այն դեպքում, երբ օրգանիզմը ունակ չէ օգտագործել շաքարը՝ որպես էներգիայի աղբյուր, ինսուլինի բացակայության պատճառով։

  5. Երիկամային անբավարարությունը
    Ամոնիակի հոտով շնչառություն կարող է առաջանալ երիկամների քրոնիկ անբավարարություն ունեցող մարդկանց մոտ։ Երիկամները հեռացնում են թունավոր մնացորդները արյունից։ Երբ երիկամները չեն գործում, մնացորդները կուտակվում են օրգանիզմում եւ բերանից տհաճ հոտ է գալիս։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. .portalj.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ